«Ականների պայթեցման վայրերի մասին ՊՆ-ի հայտարարությունները թերի են և կասկածելի». Սլավիկ Ալավերդյան

Մանրամասներ
տավուշ

«Բռունցքդ բեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Ականների պայթեցման վայրերի մասին ՊՆ հայտարարությունները թերի են և կասկածելի։

*Այսօր Կիրանցից 1800մ ՀՅՈՒՍԻՍ պայթյուն, մի քանի օր առաջ՝ 2500մ ՀՅՈՒՍԻՍ պայթյուն։
*Նախ, երբ ասում ենք գյուղից այսքան մետր, հաշվում ենք գյուղի վերջին տնի՞ց, թե՞ գյուղամեջից։
1․ Եթե հաշվենք գյուղի կենտրոնից, ապա այսօրվա պայթյունի վայրը մեր այն տարածքում է, որը, ըստ հրապարակված քարտեզի, չպետք է զիջվի, իսկ մյուսը այն տարածքում է, որտեղ ադրբեջանական դիրքեր են։
2․ Եթե հաշվենք գյուղի հյուսիսային տներից, ապա երկուսն էլ ադրբեջանական դիրքերի մոտ են կամ չեզոք գոտում։
Արդեն չգիտեմ ինչ մտածել։
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ 1․ Մենք ականազերծում ենք ոչ միայն այս փուլում հանձնվող տարածքը, այլ մի բան էլ ավել, որ հետո հանձնենք, կամ ճանապարհ տանք ադրբեջանցիներին (նոր կամուրջ չկառուցեն խեղճերը)։
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ 2․ Մենք ականազերծում են այն տարածքները, որտեղ նախկինում հասանելիություն չենք ունեցել, այսինքն ադրբեջանցիների փոխարեն գործ ենք անում։
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ 3․ Մենք չենք ականազերծում, այլ ադրբեջանցիները, որոնք անցել են մեր տարածք արդեն ականազերծած տարածքով կամ էլ մեր ճանապարհներով (ինչպես բացատրել ուժայինների առատությունը, սահմանին և հողամասերին մոտենալու արգելքը, նկարահանումների արգելքը Բաղանիս-Բերքաբեր հատվածում)։
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ 4․ Կոլերը (սյուները) ադրբեջանցիներն են մատակարարում, քանի որ նշված հատվածում բնակիչները երկար ժամանակ հսկել են մեքենաների շարժը և շատ մեքենաների թույլ չեն տվել մոտենալ գյուղերին։
Հ․Գ․ Լրագրողների համար սենսացիոն նյութեր են կորչում»։