Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել և ուղարկել Մարիուպոլ, որտեղ ծանր մարտեր են ընթանում

Մանրամասներ
ա

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ժամանել է Մարիուպոլ, որտեղ ծանր մարտեր են ընթանում, հայտարարել է հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի եւ տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաեւը, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Այժմ մոտենում է Մարիուպոլի «հիմնական հանգուցալուծումը», մոտ օրերս քաղաքը գրավված կլինի եւ կմաքրվի ազգայնականներից եւ նացիստներից։ Դրա համար Ռամզան Ախմատովիչը եկել էր Մարիուպոլ՝ տղաների հետ զրուցելու, նրանց մարտական ոգին բարձրացնելու»,- ասել է նա։

Դուդաեւի խոսքով՝ Քադիրովը մտադիր է ավարտել առաջիկա օրերի գործողությունների ռազմավարության մշակումը՝ քաղաքն ազատագրելու համար։

Նախարարը Չեչնիայի ղեկավարին նաեւ «մարտական ​​գեներալ, ստրատեգ» է անվանել, ով անձամբ մեծ թվով մարտական բախումների է մասնակցել:

Դուդաեւը նաեւ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներքին զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել։