ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի հետ. Պուտինի օգնական

Մանրամասներ
ռդ

Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը մեծապես կապված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրումից հիմնական շահառուներից մեկն է։ Մեծ եկամուտներ են բերում նաև Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։

Մեծ մասամբ դրա շնորհիվ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ հայտնվում է համաշխարհային առաջատարների թվում տնտեսական աճի տեմպերով»,- Ուշակովը։