«Երբ ես 20 տարեկան էի․․․»․ Տղամարդիկ պատմել են ամենազզվելի գաղտնի սովորությունների մասին

Մանրամասներ
զզվելի սովորություններ

Տղամարդիկ պատմել են ամենազզվելի սովորությունների մասին, որոնց մասին նրանք նախընտրում են լռել, հաղորդում է Lenta-ն: 

Այդպես նրանք արձագանքել են youknowthatimnot օգտատիրոջ խնդրանքին:

Գրառման հեղինակը կիսվել է եւ պատմել, որ իր 24-ամյա եղբայրը նստում է զուգարանում եւ ուտում վարսակի փաթիլներ: Satins_receptionist օգտատերն էլ խոստովանել է, որ հաճախ ուտում է զուգարանքում եւ նույնիսկ լոգասենյակում:

Մեկ այլ օգտատեր պատմել է, որ ամիսներով չի փոխել անկողնային սպիտակեղենը: «Երբ ես 20 տարեկան էի, երբեք չէի փոխում եւ չէի լվանում սպիտակեղենը»,- պատմել է sir-jwack օգտատերը:

Huuaaang օգտատերը խոստովանել է, որ կարիքները հոգացել է իր սենյակի պատուհանից, քանի որ ալարել է գնալ զուգարան: TheBrainIsABodyPart-ն արձագանքել է այդ գրառմանն ու ասել, որ գիտի մի կնոջ, ով եւս նման կերպ է կարիքները հոգացել:

Gratefulphish420 օգտատերը գրել է, որ իրեն դուր է գալիս հոտ քաշել իր գազերը: SleepyKsaurus-ն էլ պատմել է, որ անկողնու մոտ շապիկ է պահում, որով սրբում է քիթը եւ չի օգտվում անձեռոցիկներից: