Վիդեո․ Ռուսաստան-ՆԱՏՕ միջուկային հարվածներից կզոհվի 548 մլն-ից ավելի մարդ, երկրի ջերմաստիճանը կիջնի մինչև -98 աստիճան

Մանրամասները՝ տեսանյութում

1

Համացանցում հայտնվել է ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի միջուկային պատերազմի սիմուլյացիայի հավանական տեսանյութը։

Ըստ վերլուծաբանների՝ նույնիսկ տեղական միջուկային հարվածը հետևանքներ է ունենում հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածքների վրա, և հարվածելով Ուկրաինային՝ ռուսները դա անպայման կզգան Ռուսաստանի տարածքի մեծ մասի վրա։ Իսկ ցանկացած միջուկային սցենարի դեպքում կտուժեն ոչ միայն Ռուսաստանն ու ՆԱՏՕ անդամ պետությունները, այլ նաև Երկիր մոլորակի զգալի մասը:

Հավանական միջուկային պատերազմի հետևանքներն ու ընդհանուր մարդկային կորուստները բերված են տեսանյութում, որտեղ մասնավորապես նշվում է, որ

1-ին փուլ․

- հենց հարվածի պահին մարդկային կորուստները կհասնեն 4 999 000-ի,

- հարվածից 1 ժամ հետո այն կկազմի արդեն 7 372 000, 

- 3 ժամ հետո՝ կգերազանցի 21 000 000-ը,

- 10 ժամ հետո՝ մարդկային կորուստների թիվը կգերազանցի 103 000 000,

-  24 ժամ հետո՝ 178 000 000-ից էլ ավելի, որից ավելի քան 86 150 000՝ ՆԱՏՕ անդամ պետություններում, և 91 893 000 Ռուսաստանում և հարակից պետություններում։ 

2-րդ փուլում՝ հարվածից 30 օր անց ընդհանուր մարդկային կուրուստները կանցնեն 186 457 000-ից, իսկ 10 ամիս անց՝ այս թիվը կանցնի 548 739 000-ից։

Մոլորակի 80 տոկոսից ավելի մասում ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ ամենաբարձր ջերմաստիճանը կլինի -20 աստիճան ցելսուս, իսկ ամենացածրը՝ -98։

Մի վտանգեք մարդկությանը,

ԿԱ'ՆԳ ԱՌԵՔ!!!

Մանրամասները՝ տեսանյութում