Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և Երևանից մեկնող 12 չվերթերի հետաձգման պատճառը վազքուղու հատվածում կատարվող աշխատանքներն են, որոնք շարունակվելու են մինչև ժամը 13:30, ArmeniaSputnik-ին հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանող չվերթները հետաձգվել են։ Հետաձգվածներից է նաև Վենետիկ-Երևան թռիչքը։ Վենետիկի օդանավակայանից հայտնել էին, որ «Զվարթնոցը» փակ է։
0Comments