ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորել են Սամվել Կարապետյանին հոբելյանի առթիվ
Օգոստոսի 18, 2025

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորել են Սամվել Կարապետյանին հոբելյանի առթիվ

By Օգոստոսի 18, 2025 15

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորել են բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի 60-ամյակը։

«Այսօր իմ ընկեր, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից և ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։ Սամվելը և իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության և ազգասիրության, Հայաստանին և հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի և Ադրբեջանի բանտերում գտնվելիս»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Նա Կարապետյանին մաղթել է գալիք բոլոր ծնունդները դիմավորել երազած Հայաստանում։

Yerevan.today-ի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025 15:26

Լրահոս