Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ընդդիմադիր դաշտի պառակտման պատճառը 2026 թվականի ընտրություններն են։ Որքան մոտենանք այդ օրվան, այնքան ավելի խորանալու են միմյանց ուղղված քննադատությունները, մեղադրանքներն ու վիրավորանքները։ Այս անցանկալի վիճակի հաղթահարման միակ լուծումը` իմպիչմենտի գործընթացի նախաձեռնում է` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղափարի շուրջ համախմբվելը, բոլորիս միասնական ջանքերը դրան ծառայեցնելը։
ԱԺ պատգամավորներին մեր ներկայացրած գրություններից անցել է արդեն մոտ մեկ ամիս։ Դրան կողմ ու դեմ հայտարարություններից բացի, մենք դեռևս ոչ մի շոշափելի արդյունք չունենք։ Ես վստահ եմ, որ շուտ, թե ուշ, այն իրականություն է դառնալու, հակառակ դեպքում, ամենածանր հարվածը կստանան նրանք, ովքեր հիմա Նիկոլ Փաշինյանին թողած, իրար են քարկոծում»։