ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Մոսկվայում և մարզում բջջային հավելվածի միջոցով միգրանտների գրանցման փորձարկման անցկացման մասին օրենքը:
Այն կսկսվի սեպտեմբերի 1-ին և կտևի մինչև 2029 թվականը: Դրա շրջանակներում օտարերկրյա քաղաքացիները պետք է գրանցվեն մասնագիտացված հավելվածում և ՆԳՆ-ին փոխանցեն իրենց գտնվելու վայրի մասին տվյալները: Վերահսկողությունը շրջանցելու փորձի դեպքում միգրանտները ենթակա կլինեն երկրից արտաքսման։
Առավել մանրամասն՝ այստեղ։