Քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր
Մայիսի 22, 2025

Քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կարմել փոքր քաղաքում հանրային վայրերում բարձրակրուկներ կրելու համար պաշտոնական թույլտվություն է անհրաժեշտ: Եթե կնոջ կոշիկներն ունեն 5 սմ-ից բարձր կրունկ, ապա դրանք քաղաքում կրելն անօրինակ է համարվում:

Ինչպես գրում է Oddity Central-ը, բարձրակրունկներ կրելու համար անհրաժեշտ է թույլտվություն քաղաքապետարանից:

Տարօրինակ օրենքն ընդունվել է 1963-ին՝ քաղաքի դատախազի պահանջով. այն ունի ուշագրավ պատճառաբանություն: Քաղաքում աճում են բազմաթիվ նոճիներ և սոճիներ, որոնց արմատներն այնքան են աճել ու հզորացել, որ անհարթություններ են առաջացրել բետոնե մայթերից: Դա, իր հերթին, սայթաքման վտանգներ է ստեղծել: Իսկ եթե հետիոտները լինեն բարձրակրունկներով, ապա ընկելու և վնասվածք ստանալու հավանականությունը մեծանում է:

Դատախազը մտահոգություն է ունեցել, որ անհարթ մայթերին սայթակած բնակիչները կարող են դատի տալ քաղաքապետարանին: Ուստի, բնակիչներին արգելվել է բարձրակրունկներ կրել:

Rate this item
(0 votes)

Լրահոս