Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մայիսի 24-ին ժամը 10:15-ի սահմանում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ առկա է եղել դիզելային վառելիքի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ:
Բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է: