Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9,451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, և նույն օրվա դրությամբ մենք ունենք 8,315 անձ, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
Փոխնախարարը հիշեցրեց՝ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ կերպով կարող են ստանալ քաղաքացիություն:
«Նույն օրվա դրությամբ մենք ունենք 8,315 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանով ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվացում ՀՀ քաղաքացիության համար դիմելու մասով։ Եթե տարվա սկզբին ունենում էինք օրական մոտ 20 դիմում, ապա այժմ օրական 40-50 դիմում ենք ստանում»,-ասել է ՆԳ փոխնախարարը։