Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
Մայիսի 25, 2025

Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայից պահանջել է հետ կանչել ՀԿ-ների և լրատվամիջոցների արտասահմանյան ֆինանսավորումը սահմանափակելուն ուղղված վիճահարույց օրինագիծը՝ արտաքին միջամտության դեմ նոր քաղաքական արշավի շրջանակներում։

Քննադատները մտավախություն ունեն, որ «Հասարակական կյանքի թափանցիկություն» անվանումով օրենքի նախագիծը, որը մայիսի 13-ին ներկայացվել է խորհրդարան, Հունգարիայի կառավարությանը լայն լիազորություններ կտա մամուլը և քաղաքացիական հասարակության քննադատական կարծիքները ճնշելու համար։

Օրենքը թույլ կտա իշխանություններին ցուցակագրել արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, եթե կառավարությունը դրանք սպառնալիք համարի ազգային ինքնիշխանությանը, և սառեցնել ֆինանսավորումը։ Նախատեսվում են լուրջ տուգանքներ, եթե միջոցները շարունակեն ստացվել արտասահմանյան աղբյուրներից։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Euronews-ին հայտնել է, որ գործադիր մարմինը տեղյակ է օրինագծի մասին և ուշադիր հետևում է դրա զարգացմանը։

«Հանձնաժողովը մեծ մտահոգություններ ունի այս նախագծի վերաբերյալ։ Եթե այն ընդունվի ներկայիս տեսքով, դա կդառնա ԵՄ սկզբունքների և օրենսդրության լուրջ խախտում։ Ուստի մենք խնդրում ենք այս նախագիծը հանել օրենսդրական գործընթացից։ Մենք առանց վարանելու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, եթե այս նախագիծն ընդունվի։ Հանձնաժողովը մեծ կարևորություն է տալիս քաղաքացիական հասարակության դերին և հավատարիմ է մնում միավորումների ազատության պաշտպանությանը և ողջ ԵՄ-ում դրանց աշխատանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ ֆինանսավորման հասանելիության առումով»,- հայտարարել է զրուցակիցը։

ԵՀ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական միության դատարան՝ Հունգարիայի դեմ հայցով, քանի որ գտել է, որ Ինքնիշխանության հարցերով վարչության ստեղծման մասին օրենքը և դրա գործունեությունը խախտում են ԵՄ օրենսդրությունը։

Այս շաբաթ մի խումբ եվրապատգամավորներ Եվրահանձնաժողովին կոչ են արել անհապաղ սառեցնել ԵՄ կողմից Հունգարիայի ֆինանսավորումը՝  օրենքի գերակայության սկզբունքից վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության ենթադրյալ նահանջի պատճառով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն Օբամայի օրոք ԱՄՆ-ից գnղացել է հիպերձայնային hրթիռների տեխնոլոգիան. Թրամփ

Ռուսաստանում թուրքը դանակահարել է 3-ամյա որդուն՝ նրա ծննդյան օրը, և կտրել կնոջ կոկորդը

Հնդիկ սահմանապահները պակիստանցու են գնդակահարել

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա Պուտինի հետ

Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել

Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

ՀՀ–ն և Հունաստանը ցանկանում են ներդրումներ կատարել Հնդկաստանի պաշտպանական նախագծերում․ ԶԼՄ

ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ Հայաստանում

Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ

Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

Մինչ ինձ թիրшխավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվшստшցումներով, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան

Իրանը գործարկել է առաջին օդային տաքսին

ՌԴ ԶՈւ-ն խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը