Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն ազատվել է մաքսատուրքից
Մայիսի 15, 2025

Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն ազատվել է մաքսատուրքից

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 15-ից։ Այս մասին հայտնում է Ռուսական արտահանման կենտրոնը (ՌԵԿ)։

«Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես Ռուսաստանում արտադրված գրեթե բոլոր ապրանքները իրանական շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ կունենան։ Համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ներմուծման մաքսատուրքերի վերացումից բացի, համաձայնագրի կողմերը պայմանավորվել են չկիրառել ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումներ, ինչպես նաև պարզեցնել և արագացնել մաքսային ընթացակարգերը, հասկանալի և կանխատեսելի կանոններ սահմանել տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հակադեմպինգային միջոցառումների ոլորտում։

«Ազատ առևտրի ռեժիմի անցումը, Իրանի հետ թափանցիկ և կանխատեսելի առևտրային ռեժիմի ձևավորումը Ռուսաստանի և Իրանի միջև երկարաժամկետ, փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևոր քայլ է, որը տեղավորվում է մեր երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթի մեջ: 2019 թվականից ի վեր` Իրանի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի գործնական կիրառման պայմաններում, Իրանի հետ առևտուրը գրեթե կրկնապատկվել է: Բոլոր հիմքերը կան խոսելու առևտրի ծավալների հերթական կրկնապատկման և, որը պակաս կարևոր չէ` դրա դիվերսիֆիկացման հեռանկարների մասին», – ընդգծել է Ռուսական արտահանման կենտրոնի միջազգային համագործակցության և զարգացման գծով տնօրեն Անտոն Ցեցինովսկին:

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով խոշորագույն տնտեսական միավորումներից է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց

Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ

Պակիստանն ու Հնդկաստանը մինչև մայիսի 18-ը հրադադարի շուրջ համաձայնության են եկել

Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ումերովը

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. արտգործնախարար

Դիանա Գասպարյանը թողնում է պաշտոնը

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի մարզում. Տեսանյութ

Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Երեք տարվա տառապանքներից հետո հնարավորությունների պատուհան է բացվել. Ֆիդան

Արարատ Միրզոյանը մեկնել է Ալբանիա

Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լուծում չի լինի, մինչև ես չհանդիպեմ Պուտինի հետ. Թրամփ

Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնա