Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկ է բարձրացել
Մայիսի 15, 2025

Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկ է բարձրացել

Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն քննարկում է ինքնաթիռի տեղափոխումը պաշտոնական միջկառավարական մակարդակով, CNN-ին տված հարցազրույցում Թերթի փախանցմամբ, ասել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին։

«Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է: Քաթարի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու տեղափոխման հնարավորությունը: Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է»,- նշել է Ալ Թանին:

Միևնույն ժամանակ Ալ Թանին նշել է, որ ինքնաթիռի տեղափոխման առաջարկը հետ կվերցվի, եթե «այն անօրինական համարվի»։

ABC News-ը մայիսի 12-ին, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ ինքնաթիռը Թրամփին է հանձնել Քաթարի էմիրի ընտանիքը։ Մայիսի սկզբին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է նախագահական ինքնաթիռների այլընտրանքային տարբերակներ, մինչդեռ գլխավոր կապալառուն՝ Boeing-ը, հետաձգում է ինքնաթիռների մատակարարումը։

Կատարի կողմից ինքնաթիռի ԱՄՆ տեղափոխումը քննադատության է ենթարկվել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից, նշում է CNN-ը։

Մայիսի 11-ին Թրամփը այդ քայլը որակեց որպես «անվճար նվեր» ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, իսկ մայիսի 13-ի մեկ այլ գրառման մեջ նա առաջարկեց, որ յուրաքանչյուրը, ով չի ընդունում Boeing 747-ը, «հիմար» կլինի: Նա մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ «հիմար մարդ» կլինի, եթե հրաժարվի նման նվերից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց

Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ

Պակիստանն ու Հնդկաստանը մինչև մայիսի 18-ը հրադադարի շուրջ համաձայնության են եկել

Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ումերովը

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. արտգործնախարար

Դիանա Գասպարյանը թողնում է պաշտոնը

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի մարզում. Տեսանյութ

Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Երեք տարվա տառապանքներից հետո հնարավորությունների պատուհան է բացվել. Ֆիդան

Արարատ Միրզոյանը մեկնել է Ալբանիա

Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լուծում չի լինի, մինչև ես չհանդիպեմ Պուտինի հետ. Թրամփ

Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնա