ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի ղեկավարության նկատմամբ Ադրբեջանի «դատավարությունը»
Մայիսի 05, 2025

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի ղեկավարության նկատմամբ Ադրբեջանի «դատավարությունը»

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը, ի պատասխան «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցման, մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ, այսպես կոչված, «դատավարությունը»։

 

«Բաքվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթանում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանը որոշել է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի դատական ​​ֆարսի դեմ՝ ի պատասխան միջազգային և ադրբեջանական դատավարական իրավունքի կոպիտ խախտումների։ Ես հասկանում եմ, որ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ղեկավարները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն։ Բայց հաշվի առնելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի երկարամյա միջնորդությունը, ռուսաստանցի խաղաղապահների համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ, կարո՞ղ է, արդյոք, Մոսկվան օգնել ազատել այս մարդկանց, որոնց տարրական իրավունքներն այժմ կոպտորեն խախտվում են, իսկ Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց առաջադրված մեղադրանքներն անուղղակիորեն դիպչում են նաև Ռուսաստանին»,- հարցրել է լրատվամիջոցի թղթակիցը։

«Նախորդ ճեպազրույցներում մենք մեկնաբանել ենք այս թեման։ Ինչպես ճիշտ նկատեցիք, նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։

Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Մեր հերթին, հաստատում ենք մեր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտությանը, ինչպիսիք են փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորների փոխանակումը: Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել նրանց անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի պատասխանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

133 կարդինալ ները ժամանել են Վատիկան՝ նոր պապին ընտրելու

Ինչպես է Սերժ Սարգսյանը մերժել Ֆրանսիայի նախագահին․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ (տեսանյութ)

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

«Պատիվ ունեմ»-ը սկսելու է Նիկոլի իմպիչմենտը, իսկ Քոչարյանի պատգամավորները նրա փոխարեն մեզ են մերժում

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է մշակույթի տուն տրամադրել «Վերջին Սպարապետը» ցուցադրելու համար

Ուկրաինայի հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել

Իրանը սպառնում է հարվածներ հասցնել այն երկրներին, որտեղից կարող են հարձակումներ գործել իր վրա

Մոսկվայի բնակչությունը հասել է 13,3 միլիոնի. Սոբյանին

Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

«Իմպիչմենթի դեմ հանդես եկող գործիչները անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից». Էդգար Ղազարյան

«Սարգսյանը ձգտում է ձևավորել նոր օրակարգ՝ պետականության փրկության ներքո համախմբման կոչով». Հովասափյան

Արտաշատում ու հարակից գյուղերում կարկուտը վնասել է ծիրանի այգիները. գյուղատնտես

«Ռուսատյաց հայտարարություններ». Ռուսաստանում նշել են Ադրբեջանի խորհրդարանի անդամի մուտքը երկիր մերժելու պատճառը