Բրազիլիայի ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունը, որը ցանկացել են իրականացնել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ։
Համերգին մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է Ռիո դե Ժանեյրո նահանգի քաղաքացիական ոստիկանությանը։
Ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ քաղաքացիական ոստիկանությունը կանխել է պայթյուն Լեդի Գագայի համերգի ժամանակ։ Նշվում է նաև, որ հանցագործները հավաքագրել են քաղաքացիների, այդ թվում՝ դեռահասների՝ ինքնաշեն պայթուցիկներով և մոլոտովի կոկտեյլներով հարձակումներ կազմակերպելու համար։
Նշենք, որ նՆախօրեին Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում տեղի է ունեցել Լեդի Գագայի անվճար համերգը, որին մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ։