Ավստրալացի գիտնականները սիրեկաններին բաժանել են չորս կարգի. ամենաէքստրեմալները սեքսով զբաղվում են շաբաթը 20 անգամ, վկայում է իր տեսակի մեջ առաջին հետազոտությունը, որը հրապարակվել է Personality and Individual Differences ամսագրում։
«Բանն այն է, որ բոլորս չէ, որ միանման ենք սիրում»,- ասել է Ավստրալիայի ազգային համալսարանի (Կանբերա) գլխավոր գիտաշխատող եւ ասպիրրանտ Ադամ Բոդեն, որի խոսքը փոխանցում է Phys.org-ը։
Նրա խոսքով՝ոլորտը «չափազանց թերի է ուսումնասիրված՝ հաշվի առնելով դրա կարեւորությունը ընտանեկան եւ ռոմանտիկ հարաբերությունների ձեւավորման, մշակութային ազդեցության եւ ենթադրյալ ունիվերսալության մեջ»:
«Թեեւ կան ապացույցներ ռոմանտիկ սիրո հոգեբանական դրսեւորման տարբերությունների մասին՝ մեր տեղեկություններով ոչ ոք չի փորձել ուղղակի էմպիրիկորեն ուսումնասիրել այս երեւույթը»,-գրել է նա:
Բոդեն եւ նրա թիմը տվյալները վերցրել են Romantic Love Survey 2022-ից՝ տվյալների բազա, որը ներառում է ավելի քան 1 500 մարդու տվյալներ 33 տարբեր երկրներից:
Նրանք այնուհետեւ դասակարգել են սիրահարված 809 երիտասարդների՝ հիմնված նվիրվածության, սեւեռուն մտքերի, հուզական ինտենսիվության եւ սեքսի հաճախակիության վրա:
Այդ արդյունքների հիման վրա հետազոտողները կարողացել են խմբավորել հարցվողներին սիրեկանների չորս կարգերում՝ թույլ, չափավոր, ինտենսիվ եւ ցանկասեր։
Թույլ սիրահարները, որոնք կազմել են բոլոր սիրեկանների 20 տոկոսը, ցույց են տվել ռոմանտիկ սիրո բոլոր կատեգորիաների ամենացածր մակարդակը՝ նվիրվածությունից մինչեւ սեռական ակտիվություն: Նրանք սեքսով են զբաղվել միջինում շաբաթը երկու անգամ։
Այս քառյակում լավագույնս ներկայացված են չափավոր սիրեկանները, որոնք կազմել են սիրեկանների 40 տոկոսը: Նրանք բնորոշվել են որպես «բոլորովին աննկատ»՝ իրենց հավասարակշռված ռոմանտիկ սիրային գծերի պատճառով, ներառյալ «համեմատաբար ցածր ինտենսիվությունը եւ համեմատաբար ցածր սեւեռուն միտքը, համեմատաբար բարձր նվիրվածությունը եւ սեքսի համեմատաբար չափավոր հաճախակիությունը»:
Նրանք սեքսով զբաղվել են շաբաթը 2,5 անգամ։
Սպեկտրի մյուս ծայրում են «ինտենսիվ ռոմանտիկ սիրեկանները», որոնք կազմել են 29 տոկոս բարձր ինտենսիվության միավորներով յուրաքանչյուր կատեգորիայում: «Այս սիրեկանները ցույց են տվել ամենաբարձր ինտենսիվությունը, ամենաուժեղ սեւեռուն մտածողությունը, ամենաուժեղ նվիրվածությունը եւ սեքսի համեմատաբար բարձր հաճախակիությունը»,- ասել է Բոդեն։
Սա միակ խումբն էր, որտեղ կանայք ավելի շատ էին (60 տոկոս), քան տղամարդիկ։ Սեքսի հաճախակիությունը՝ շաբաթական 3 անգամ։
Վերջին եւ ամենափոքր խումբը (ընդամենը 9%). այս ցանկասերները սիրով զբաղվել են շաբաթը միջինում 10 անգամ՝ երբեմն անկողնում հասնելով 20 սեանսի։
Նրանք ամենից քիչ են հակված եղել տեղեկացնել անհանգստության կամ դեպրեսիայի մասին։ Քմահաճ սիրեկանները ցուցադրել են նաեւ հուզական ինտենսիվության բարձր մակարդակ, հավատարմություն եւ սեւեռուն մտածողություն, եւ նրանցից շատերը լուրջ հարաբերությունների մեջ են եղել՝ չնայած այն բանին, որ զուգընկերների հետ չեն ապրել։