«Պատիվ ունեմ»-ը սկսելու է Նիկոլի իմպիչմենտը, իսկ Քոչարյանի պատգամավորները նրա փոխարեն մեզ են մերժում
Մայիսի 06, 2025

«Պատիվ ունեմ»-ը սկսելու է Նիկոլի իմպիչմենտը, իսկ Քոչարյանի պատգամավորները նրա փոխարեն մեզ են մերժում

Ռոբերտ Քոչարյանի պատգամավորների որոշ շրջանակ Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն մեր դեմ է պայքարում, մեզ մերժելու գործին են լծվել։ Նիկոլին «պարոն վարչապետով» դիմող Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հաշտ են Նիկոլի կարգավիճակի հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ռոբերտ Քոչարյանի ձայները և հեղինակությունը չեն բավարարի որևէ մեկին իշխանությունից հեռացնելու համար։ Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու մրցավազքում չենք եղել, «պարոն վարչապետով» նրան դիմելը Ռոբերտ  Քոչարյանի պատգամավորների մենաշնորհն է։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլին անվստահություն է հայտնելու, մնացած հարցերը հետո կներկայացնենք, առաջիկայում պարզ կլինի։ Նրան հեռացնելը մեզ համար առաջնային է»,- ընդգծեց պատգամավորը։

Rate this item
(0 votes)

Լրահոս