Վերադառնում եմ կռվի առաջին շարքեր․ Նարեկ Մալյան
Մայիսի 15, 2025

Վերադառնում եմ կռվի առաջին շարքեր․ Նարեկ Մալյան

By Սեպտեմբերի 22, 2024 212

Бросьте меня к волкам,и я вернусь вожаком стаи!

Շնորհակալ եմ, բոլորին ովքեր իմ բանտարկության մեկ տարին համարեցին իրենցը:

Առաջին հերթին հարազատներիս՝ նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ զրկանքների ակամա մասնակից դարձրեցի:

Չնայած լուսանկարում տեսնում եք թե ինչպես է հայրս բանտի դռների մոտ ինձ օրհնում: Իմ գործունեության հայրական օրհնությունը ինձ դարձնում է անհաղթության աստիճանի ուժեղ: Շնորհակալ եմ փաստաբաններին, ովքեր մեկ տարի ամեն օր անհավասար կռիվ տվեցին դատարաններում: Դուք իմ եղբայրներն եք: Շնորհակալ եմ ՎԵՏՕ-ի իմ սիրելի թիմին: Նրանք հերոսներ են:

Շնորհակալ եմ իմ դեմ ապօրինի հետապնդմանը ու բանտարկությանը թեկուզ մեկ անգամ անդրադարձած ԶԼՄ-ներին, խմբագիրներին ու լրագրողներին, անհատներին: Շնորհակալ եմ իմ «դատավարության»ը ներկա յուրաքանչյուրին:

Շնորհակալ եմ ինձ բանտում այցելած պատգամավորներին՝ հատկապես Հայկ Մամիջանյանին և Աղվան Վարդանյանին:

Անշուշտ այս ընթացքում կորուստները շատ էին: Երբ մեկ տարի առաջ իշխանությանը քննադատելու համար ինձ բանտարկեցին մենք ունեինք Արցախ: Մեկ տարի անց Արցախը չկա, փոխարենը կան Արցախի մասին «зайка моя, я твой зайчик» երգեր, որոնք մոսկովյան ու լոսանջելեսյան «հայրենասիրական» կորպորատիվներին լավ փող կբերեն:

Հայկական պետականության մասին դեռ կխոսեմ: Առայժմ այսքանը, իսկ այսօր բավարարվեմ հայտարարելով , որ վերադառնում եմ կռվի առաջին շարքեր, իսկ ես ինչպես արդեն տեսել եք՝ կռվում եմ անխնա:

Նարեկ Մալյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024 12:46

Լրահոս

Ֆոտո

Խոշոր փոփոխություններ Կանադայի կառավարության կազմում

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

Դեմոկրատները հրաժարվում են քվեարկել Թրամփի իմպիչմենտի օգտին

Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին

Կստեղծվի դեղամիջոց, որը կվերականգնի աչքի ցանցաթաղանթի նյարդային բջիջները. NatCom

Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ԶԼՄ

Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am

Երևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար

Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց

Տարադրամի փոխարժեքները մայիսի 15-ին

Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան

Քարտեզը

Լավրովը չի մասնակցելու Ստամբուլի բանակցություններին

Հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկ է բարձրացել