Ինչ Ադրբեջանի դրոշը կախվել է մեր դիմացի բլրից, էստեղ արտագաղթի տրամադրություններ են
Հունիսի 18, 2025

Ինչ Ադրբեջանի դրոշը կախվել է մեր դիմացի բլրից, էստեղ արտագաղթի տրամադրություններ են

«Մենք դեմ չենք սահմանազատմանը և սահմանագծմանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արարատի մարզի՝ Նախիջևանի հետ սահմանին ամենամոտ Երասխի գյուղի բնակչուհին։

Ըստ նրա՝ մեկ բան է դե ֆակտո սահման, մեկ այլ բան՝ դե յուրե, բայց ժողովրդի կասկածամտությունը տեղին է։

«2020-ից էս կողմ զիջում ենք, նվիրում։ Դուք լսե՞լ եք, որ Ադրբեջանը կես քայլ հետ է գնացել, զուտ նրա համար, որ դա հայկական տարածք է, ես չեմ հիշում նման բան, որովհետև չի եղել։ Ալիևը ճիշտ ա անում, որովհետև Ղարաբաղը նվիրեց, պարզ չի՞, որ հիմա Հայաստանն է ուզելու»,- MediaHub-ին իր մտահոգությունն է հայտնում սահմանամերձ գյուղի բնակիչը:

Մեր զրուցակիցը կլքի Երասխը, եթե Տիգրանաշենի հանձնման լուրերը համապատասխանեն իրականությանը։ 

«Ես չգիտեմ՝ ձեզ ինչ կասեն Երասխի մյուս բնակիչները, նրանք մի պաշտոնյա են տեսնում, գնում, ոտքերն են ընկնում, բայց ես ասում եմ՝ ինչ Ադրբեջանի դրոշը կախվել է մեր դիմացի բլրից, էստեղ արտագաղթի տրամադրություններ են։ Գոնե ես ամեն օր լսում եմ այդ մասին։ Ամերիկան գործարան բացեց, Ալիևի սրտով չէր, Նիկոլը դա նորից քանդել տվեց ու տեղափոխեց։ Սրանից հետո էստեղ մնալը համարո՞ւմ եք անվտանգ»,- հարցնում է նա, ապա մտահոգվում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս իրականությանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանն օգտվում է իր քայլերը լեգիտիմացնող անգրագետ ու սահմանի տեղը չիմացող հասարակությունից։ 

«Ես ադրբեջանցիներին հիշում եմ դեռ առաջին պատերազմից առաջ, երբ հայերի ունեցվածքն էին գողանում, մարդկանց առևանգում, ավտոբուսներին քարերով հարվածում։ Չեմ հավատում, նախ, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի և երկրորդ, որ խաղաղություն կլինի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 16:29

Լրահոս

Ֆոտո

«Պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը

Իրանը հրապարակել է Իսրայելում խոցված թիրախների ցանկը

Քրդստանի ազատության կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ են հարձակման անցնել Իրանի դեմ

Պատժիչ գործողություններից առաջ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացնում ենք տարհանվել․ Իրանի զինված ուժերի շտաբի պետ

«Բա միջամտի, արա՛». Նիկոլ Փաշինյան

Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Իրանը G7-ի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել միակողմանի հռետորաբանությունից

Իրանում կոչ են արել մարդկանց ջնջել WhatsApp-ը իրենց հեռախոսներից

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել, իսկ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին. Սամվել Կարապետյան

Մենք գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է. Թրամփ