ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չի լինի G7-ին Չինաստանի միանալուն։ Այդ մասին տեղեկացնում է սոցիալական X հարթակում զետեղված ԱՄՆ նախագահի և Կանադայի վարչապետի հանդիպման տեսանյութը։
«Դա այնքան էլ վատ գաղափար չէ։ Ես դեմ չեմ, որ որևէ մեկը ցանկանա առաջարկել Չինաստանի մասնակցությունը G-7-ի աշխատանքներին, բայց կարևոր է, որ լինեն մարդիկ, որոնց հետ կարելի է խոսել», – ասել է Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։