Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակումների տասներորդ ալիքն է սկսել
Հունիսի 18, 2025

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակումների տասներորդ ալիքն է սկսել

Իրանը սկսել է Իսրայելի ռեժիմի թիրախների դեմ հարձակումների տասներորդ ալիքը։

Ըստ իրանական Tasnim լրատվական գործակալության՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով համազարկային հարձակումներ են իրականացնում բռնազավթված տարածքներում տեղակայված իսրայելական կարևոր և ռազմավարական թիրախների վրա, մասնավորապես՝

- Հրթիռները հասել են Թել Ավիվ և հարվածել կարևոր թիրախների։

- Կենտրոնական Իսրայելի Հերզլիա քաղաքի բռազմավարական թիրախը խոցվել է հզոր հրթիռով, որին հզոր պայթյուն է հաջորդել։ Ըստ հաղորդումների, հարվածային ցնցումները տարածվել են մինչև Արևմտյան ափում գտնվող տարածքներ։

- Գուշ Դանի տարածքում գտնվող կարևոր ռազմավարական թիրախին ուժգին հարվածից զգալի վնասներ են առաջացել։

Իսրայելական բանակը հաստատել է երեք հարված։

Ռոպեներ առաջ Իրանը ևս 7 բալիստիկ հրթիռներ է արձակել Դիմոնայի և Նեգևի միջուկային օբյեկտների ուղղությամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս