Արա Աբրահամյանը դատապարտել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները
Հունիսի 17, 2025

Արա Աբրահամյանը դատապարտել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Երևանում իրականացված գործողությունները։

Սամվել Կարապետյանը, որպես գործարար և որպես բարերար, շատ բան է արել և անում և Ռուսաստանի, և Հայաստանի համար՝ նպաստելով աշխարհում ՀՀ-ի իմիջի բարելավմանը:

Որպես հավատացյալ քրիստոնյա՝ նա շատ բան է արել՝ ի շահ Հայ Առաքելական Եկեղեցու։

Սամվել Կարապետյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների այսօրվա գործողությունները հանրությանը վախեցնելու և ցույց տալու հերթական փորձ է, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի, նրանց համար կարմիր գծեր չկան:

Rate this item
(0 votes)

Լրահոս