Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները հանգեցրել են անջատողական քրդական խմբավորումների ակտիվացմանը։ Էրբիլում գտնվող Քրդստանի ազատության կուսակցության (PAK) առաջնորդ Հուսեյն Յազդանպանան հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի հարվածներին։
«Մենք պատրաստ ենք մասնակցել Իրանի վրա հարձակմանը, կանենք անհրաժեշտ ամեն ինչ տարածաշրջանում մեր սեփական հեղինակությունը հաստատելու համար»,- ընդգծել է նա։
Էրբիլում կուսակցության անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ անցած տարվա ընթացքում կազմակերպությունը սկսել է վերակազմավորել իր գործունեությունը և կատարել կառուցվածքային փոփոխություններ
«Մենք երբեք չենք հրաժարվի մեր քրդական ինքնությունից և իրավունքներից, մենք կշարունակենք պայքարը և կանենք այն ամենը, ինչ հնարավոր է», - ասվում է հայտարարության մեջ։