Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրան- Իսրայել հակամարտությունը։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի միջև։ Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի, մասնավորապես՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։