ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք
Հունիսի 17, 2025

ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ «Նիմից» միջուկային ավիակրի գլխավորությամբ, նախատեսվածից շուտ Մերձավոր Արևելք է ուղևորվում Հարավչինական ծովից:

Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«Նիմից»-ը Հարավչինական ծովից դուրս է եկել հունիսի 16-ի առավոտյան և ուղևորվում է արևմուտք՝ Արաբական ծովի կողմը։ Ավիակիր խումբը պետք է փոխարիներ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կառլ Վինսոն» ավիակիր խմբին, որն արդեն մի քանի ամիս է՝ տեղակայված է այնտեղ, սակայն «Նիմից»-ը ժամանակից շուտ է ուղևորվել Մերձավոր Արևելք, և երկու ավիակիր խմբերը տարածաշրջանում կլինեն նույն ընթացքում։ 

Fox News-ը նշում է, որ Միացյալ Նահանգները ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ նավեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ իրանական օբյեկտների վրա Իսրայելի գրոհների և Իրանի կողմից շարունակվող պատասխան հարվածների ֆոնին։

Ամերիկյան ՀՕՊ համակարգերը և ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրն Իսրայելին օգնել են խոցել հունիսի 13-ին Իրանից թռչող բալիստիկ հրթիռները, Fox News-ին հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք։ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության Patriot և THAAD համակարգեր ունի Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ ռազմածովային ուժերը նաև Միջերկրական ծովի արևմտյան մասից Միջերկրական ծովի արևելյան մաս են ուղարկել «Թոմաս Հադներ» էսկադրային ականակիրը, որը կարող է բալիստիկ հրթիռներ կալանել, Fox News-ին հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք:

Աղբյուրները նշել են, որ ռազմածովային ուժերը հրաման են տվել ևս մեկ էսկադրային ականակիր առաջ շարժել տարածաշրջան, որպեսզի այն կարողանա գործի դրվել Սպիտակ տան հրահանգի դեպքում:

Բացի այդ, ամերիկյան կործանիչները պարեկում են Մերձավոր Արևելքի երկնքում՝ անձնակազմին և օբյեկտներին պաշտպանելու համար, իսկ տարածաշրջանում գտնվող ավիաբազաները լրացուցիչ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում, հայտնել են աղբյուրները:

Մերձավոր Արևելքում գտնվում է ԱՄՆ-ի շուրջ 40 000 զինծառայող, The Associated Press գործակալությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Տեղյա՞կ չեք՝ ուր են տարել Սամվել Կարապետյանին», «Տեղեկություն չունենք, հարցերի չենք պատասխանի»

Սամվել Կարապետյանի տան խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել

Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի․ Փաշինյանը նոր գրառում է կատարել

«Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա». Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին

Ի՞նչ է կատարվում ձերբակալված Սամվել Կարապետյանի առանձնատանը. ազգականներն ու աջակիցները հավաքվել են

Իրավապահներն առգրավվել են Սամվել Կարապետյանի մեքենան, գործողություններ են իրականացնում վերջինիս տանը

Պետք է մոբիլիզացվել. Սերժ Սարգսյանը` Հայաստանի համար Իսրայել-Իրան պատերազմի հետևանքների մասին

ԲԱՑԱՌԻԿ․ «Սպեցնազը» դուրս եկավ Սամվել Կարապետյանի տնից․ քարշակով տանում են նրա մեքենան

Հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացնում Սամվել Կարապետյանի տանը

Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը

Բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկված են. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

Չինաստանը տարհանում է Թեհրանում գտնվող իր դեսպանատունը

ՀԷՑ-ը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի քաղաքացիներին, եկել է ՀԷՑ-ի ազգայնացման հարցը քննարկելու ժամանակը. Կոնջորյան (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Երևանում Իրանի դեսպանատուն, Կապույտ մզկիթ և այլ վայրեր այցերից

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից Վեհափառին շնորհավորել է Հայրերի օրվա կապակցությամբ