«Ջիջի» ընկերության տարածած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. ՔԿ
Հունիսի 17, 2025

«Ջիջի» ընկերության տարածած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. ՔԿ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«GG» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։

Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։
Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։

Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։

Այս տեսանկյունից քրեական վարույթը «GG» ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 16 Հունիսի 2024 20:39

Լրահոս

Ֆոտո

«Պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը

Իրանը հրապարակել է Իսրայելում խոցված թիրախների ցանկը

Քրդստանի ազատության կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ են հարձակման անցնել Իրանի դեմ

Պատժիչ գործողություններից առաջ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացնում ենք տարհանվել․ Իրանի զինված ուժերի շտաբի պետ

«Բա միջամտի, արա՛». Նիկոլ Փաշինյան

Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Իրանը G7-ի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել միակողմանի հռետորաբանությունից

Իրանում կոչ են արել մարդկանց ջնջել WhatsApp-ը իրենց հեռախոսներից

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել, իսկ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին. Սամվել Կարապետյան

Մենք գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է. Թրամփ