Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը
Հուլիսի 04, 2025

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը համարում է շատ կարևոր և բովանդակալից։ Այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Շնորհավորել եմ նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկյան ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք Ուկրաինայում շնորհակալ ենք ամբողջ այն աջակցության համար, որը թույլ է տալիս մեզ պահպանել մարդկանց կյանքը և մեր անկախությունը»,– նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ քննարկվել է ռուսական օդային հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր ռազմաճակատում տիրող պայմանները։

«Նախագահ Թրամփը շատ լավ տեղյակ է. շնորհակալություն Ուկրաինայի նկատմամբ ուշադրության համար»,– գրել է նա։

Կողմերը անդրադարձել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններին՝ պայմանավորվելով համատեղ աշխատանք իրականացնել և հանդիպում կազմակերպել երկու կողմերի համապատասխան թիմերի միջև։

Զելենսկին հավելել է, որ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությունները, այդ թվում՝ համատեղ արտադրության ծրագրերը ԱՄՆ-ի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել անօդաչու թռչող սարքերին և համապատասխան տեխնոլոգիաներին։

Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, խոսվել է փոխադարձ գնումների, ներդրումների, դիվանագիտական գործընթացների և այլ երկրների ու գործընկերների հետ համատեղ ջանքերի մասին։

«Անհրաժեշտ է արդար խաղաղության պայմանավորվածություն, և Ուկրաինան աջակցում է ամերիկյան առաջարկներին»,– գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը