Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։
Երևան քաղաքում հուլիսի 4-5-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։
Մայրաքաղաքում հուլիսի 4-ի ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։