ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման հարցը։ Նրա խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։
«Չգիտեմ, պետք է քննարկենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Մասկը դարձյալ կտրուկ քննադատել էր պետական ծախսերի կրճատման վերաբերյալ Սպիտակ տան օրինագիծը՝ դեմ արտահայտվելով դրան, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկության կդրվի։
Թրամփի հայտարարությունը հնչում է նախագահի և գործարարի միջև աճող տարաձայնությունների հետնապատկերում, որոնք վերջին ժամանակներում ավելի ու ավելի հրապարակային են դառնում։