Եկատերինբուրգում ձերբակալվել է «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին, հաղորդում է «Осторожно, новости»-ի թելեգրամյան ալիքը։
Նրա ավտոմեքենան կանգնեցրել են «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտակայքում. ուժայինները կոտրել են ապակիները, տղամարդուն դուրս քաշել ավտոմեքենայից և ձեռնաշղթա անցկացրել նրան։ Ձերբակալվել է նաև նրա որդին։
Համայնքի ղեկավարն արդեն ձերբակալվել էր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ճգնաժամ առաջացրած խուզարկության ժամանակ, սակայն ավելի ուշ նա ազատ էր արձակվել։
Հունիսի 30-ին էթնիկ կազմակերպված հանցախմբի վեց անդամ էր ձերբակալվել 2001-2011 թվականներին պատվիրված սպանությունների առնչությամբ։ Դատարանը երեք անձի համար խափանման միջոց է ընտրել կալանքը մինչև հուլիսի 19-ը, իսկ ևս երեքի համար՝ կալանքի ժամկետը երկարաձգելը։ Հետաքննության տվյալներով՝ խումբը նաև վերահսկում էր կեղծ ծխախոտ վաճառող տաղավարների ցանցը, իսկ դրա անդամները հավաքվում էին «Баку Плаза» և «Каспий».ռեստորաններում։