ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում հեռանալ քաղաքական դաշտից և, ըստ նրա նախկին խորհրդական Սթիվ Բենոնի, պատրաստվում է մասնակցել 2028 թվականի նախագահական ընտրություններին՝ արդեն երրորդ անգամ։ Այս մասին հաղորդել է Financial Times-ը։
Բենոնը նշել է, որ Թրամփը դեռ երկար ժամանակ կմնա ուշադրության կենտրոնում և նրա ազդեցությունը շարունակելու է պահպանվել։ Նա նաև համեմատել է Թրամփին Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հետ՝ նշելով, որ մեկը հիմք է դրել, մյուսը՝ պահպանել, իսկ Թրամփը՝ փորձում է վերակենդանացնել ամերիկյան հանրապետական կարգը։
Ավելի վաղ Թրամփը նույնպես չէր բացառել երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ իր կարգախոսը կարող է դառնալ «Թրամփ 2028. խելագարեցնենք ձախերին»: