Իրանը ակտիվորեն բանակցություններ է վարում չինական J-10C բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման շուրջ։ Այս մասին գրում է «Entekhab» վերլուծականն իր հրապարակած հոդվածում։
Հետաքրքիր է, որ ըստ «Entekhab»-ի՝ Իրանն արդեն իսկ Ռուսաստանից ստացել է առավելագույնը չորս «Սու-35» կործանիչ, սակայն մնացած 50 ինքնաթիռները, հավանաբար, չեն մատակարարվի հաջորդ մեկ-երկու տարվա ընթացքում։
Սա է պատճառը, որ Իրանը քննարկում է Չինաստանից J-10C-ն գնելու հնարավորությունը։ Նախկինում Չինաստանին վաճառքի հարցում զգուշավոր դարձնող խոչընդոտները (մասնավորապես՝ Թրամփի հայտարարությունը, որ Չինաստանը կարող է նավթ գնել Իրանից) այժմ մեծ մասամբ վերացված են։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ խոսքը J-10C-ների մեծ խմբաքանակի մասին է, որը կարող է գնվել։ Իրանի պաշտպանության նախարարի հինգ օր առաջ Պեկին կատարած այցը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար նույնպես համարվում է այս գործարքի մաս։