Ռուսաստանը մանրամասներ է հայտնել նախագահների հեռախոսազրույցից
Հուլիսի 04, 2025

Ռուսաստանը մանրամասներ է հայտնել նախագահների հեռախոսազրույցից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի հետ բանակցելու Մոսկվայի պատրաստակամությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ 

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին։

«Բնականաբար, քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։

Ուշակովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը։

«Զրույցը եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ»,-հավելել է Ուշակովը՝ մանրամասնելով, որ զրույցի ընթացքում նախագահների հանդիպման հնարավորության մասին խոսք չի գնացել։

«Քննարկվել են նաև Սիրիայի իրադարձությունները, և այդ ուղղությամբ ռուսական ու ամերիկյան կողմերը կշարունակեն երկխոսությունը»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի շուրջ Կիևի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։

«Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ և նշել Ռուսաստանի ներդրումն ամերիկյան պետականության զարգացման գործում։ Նախագահները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանրապես Մերձավոր Արևելքը»,-մանրամասնել է Յուրի Ուշակովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Սամվել Կարապետյանը դատի է տվել ՔՊ–ական պատգամավորներ Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջորյանին

Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդի թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից. Տեսանյութ

Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը

Գլխավոր դատախազն ԱԺ-ում միջնորդություններ է ներկայացնում պատգամավորներ Արթուր Սարգսյանին, Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ է

Կիևում պայթյուններ են որոտացել

«Հրապարակ». Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

Իրանը բացում է օդային տարածքը

Իսրայելական կործանիչները լայնածավալ ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում

Գլխավոր դատախազը ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կկատարվեն

Ահա և կապն «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև». Փաշինյան