Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները
Հուլիսի 01, 2025

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման կատարողական հրամանագիր։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։

Հրամանագրում նշվում է, որ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, վերջին վեց ամիսների զարգացումների արդյունքում Սիրիան վերափոխվել է նոր կառավարության օրոք՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ։ 

Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին, նշում է, որ միևնույն ժամանակ ուժի մեջ են մնում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքները խախտողների, թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողների, քիմիական զենքի ծրագրի մասնակիցների, Իսլամական պետության հետ կապված խմբերի, ինչպես նաև Իրանի կողմից աջակցվող խմբերի դեմ պատժամիջոցները։

Հրամանագիրը թույլ կտա վերջ դնել միջազգային ֆինանսական համակարգից Սիրիայի մեկուսացմանը, մեղմացնել Դամասկոսի դեմ գործող արտահանման վերահսկողության միջոցառումները։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն կուսումնասիրի Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը ՄԱԿ-ի մակարդակով։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շիբանին X սոցիալական հարթակում հայտնել է, որ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների չեղարկումը «դուռ կբացի երկար սպասված վերակառուցման և զարգացման համար», ինչպես նաև կբացի երկիրը միջազգային համայնքի համար։

Ավելի վաղ ԵՄ-ն ևս հայտարարել էր, որ կվերացնի Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները՝ օգնելու սիրիացի ժողովրդին վերականգնել երկիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բաքվում ռուսների զանգվածային ձերբակալություններ են սկսվել

Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ում նախագիծէ քննարկվում

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

Ռուսաստանում հայտարարել են, որ չեն պատրաստվում պատասխանել Բաքվին

Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից. Էդգար Ղազարյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին