Հանցավոր կազմակերպությունը ՀՀ տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ
Նոյեմբերի 08, 2025

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

By Մայիսի 21, 2025 342

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները:

Այնուհետև, վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին: 

Արդյունքում, հանցավոր կազմակերպության կողմից իրականացրած հիշյալ գործունեության մեջ ներգրավված 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հզր 568 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է նաև կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր:

10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 255–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (փողերի լվացումը) և 457–րդ հոդվածի 2–րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս

Ֆոտո

Մենք հետևում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերին․ Էրդողան

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի սահմանին 800 000 զինծառայող տեղակայելու հավանականության մասին

Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թյուրքական աշխարհի պատմության մեջ․ Էրդողան

Ալիևը «հաղթանակի պարադի» ժամանակ իր ելույթում հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ են խմելու

Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18, 19 թվականներին, ուրեմն այո դա իմ սխալն էր, որ դա չեմ արել․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմը կանխելու մասին

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել

Օրբանը Թրամփին օգնություն է առաջարկել Ուկրաինայում կարգավորման հասնելու հարցում

Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ 7 ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ Զաքարյան

Ուկրաինայի ԶՈւ-ի փլուզումը անխուսափելի է․ Դևիս

Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն․ Բայդեն

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Դոլարն ու եվրոն կայուն են, ռուբլին թանկացել է․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կմտնի պատերազմի մեջ․ Պենտագոնի ղեկավար

Մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը