Ավելի լավ կլիներ՝ խոսեր, թե այդ 200 մլն դոլարը որտեղից, Ղարաբաղի՛ց էին բերել, պա՞պն էր կտակել, թե՞ Ալբանիայից էին ստացել. Սիմոնյանը՝ Քոչարյանին
Սեպտեմբերի 11, 2025

Ավելի լավ կլիներ՝ խոսեր, թե այդ 200 մլն դոլարը որտեղից, Ղարաբաղի՛ց էին բերել, պա՞պն էր կտակել, թե՞ Ալբանիայից էին ստացել. Սիմոնյանը՝ Քոչարյանին

By Մայիսի 19, 2025 275

Կարծում եմ՝ ինքը պետք է բժիշկի դիմի, եթե այդպիսի հայտարարություններ է անում, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևիցե եղած ՀՀ ամենաբաց ղեկավարն է, և ՀՀ-ում բոլորը գիտեն՝ ով է ամենահարուստ երկրի ղեկավարը և ում դեմ է այս պահի դրությամբ 200 միլիոն դոլարի հայցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հարցազրույցում հնչեցրած՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է, կասկածներ կան, որ դա կոռուպցիոն ճանապարհով է ձեռք բերվել, մտքին:

«Ես չեմ նայել այդ հարցազրույցը, ավելի լավ կլիներ ինքը խոսեր թե այդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղի՞ց էին բերել, պա՞պն էր կտակել, Ալբանիայից էին ստացե՞լ որպես օգնություն, որտեղի՞ց է այդ 200 միլիոն դոլարը, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը: Մենք դեռ այսքանը գիտենք, հլը ինչքան բան է բացահայտվելու, թող դրա մասին խոսի»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ այդ՝ արդարանալուն միտված հարցազրույցը, որ ինքը տվել է, իրեն չի փրկելու։ «ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է, նույնիսկ պատերազմից հետո շատ ու շատ մարդիկ իր դեմքի ջղաձգումները Հանրապետության հրապարակում տեսնելուց հետո, որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը, այդ «մարդասպանը», այդ կոռումպացված անձնավորությունը, որ ՀՀ խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իր թայֆայով չվերադառնա: Իր մտածելակերպը, իր գործելաոճը հայ մարդուն օտար է և ինքը օտար է ՀՀ-ում:

Ինքը Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրենք եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրենք մարդասպաններ են, ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իր ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը ՀՀ-ին վերաբերվել է որպես խոպանի տեղ, ու հիմա էլ է այդպես վերաբերվում»,- ասաց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սրբուհի Գալյանը մեկնաբանել է իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ

Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի մահվան առնչությամբ ԱՄՆ-ի ողջ տարածքում կխոնարհվեն դրոշները

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Թուրքական մեդիակայսրության ընկերություններում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել

Թուրքիան մինչև տարեվերջ սկսելու է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պաշտպանության համար գրեթե 900 միլիարդ դոլարի հատկացումը

Մասկն առաջինն է, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը

ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀ–ում վերջին 6 տարիներին բարձրագույն կրթություն ստացողների թիվը 25 %-ով պակասել

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները