Գերմանիայի նոր իշխանությունները կվերացնեն արագացված կարգով քաղաքացիության տրամադրումը
Հուլիսի 13, 2025

Գերմանիայի նոր իշխանությունները կվերացնեն արագացված կարգով քաղաքացիության տրամադրումը

By Ապրիլի 10, 2025 92

Գերմանիայի Պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, ապրիլի 9-ին կոալիցիա կազմելու համաձայնություն է ձեռք բերել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԳՍԴԿ) հետ՝ նպատակ սահմանելով վերականգնել երկրի տնտեսությունը և պայքարել անօրինական միգրացիայի դեմ։

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով կոալիցիոն համաձայնագիրը, նշում է, որ կառավարական նոր կոալիցիան պլանավորում է վերացնել երկրում երեք տարի բնակվելուց հետո արագացված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունքը:

Միևնույն ժամանակ, նախորդ կառավարության կողմից քաղաքացիության մասին օրենքում կատարված մյուս փոփոխությունները, ներառյալ հինգ տարի անց հպատակագրվելու իրավունքը և երկքաղաքացիություն ունենալու հնարավորությունը, ուժի մեջ կմնան։

Կառավարական կոալիցիայի գործընկերներն իրենց համաձայնագրում մեծ ուշադրություն են դարձրել Գերմանիայի տարածքում անօրինական միգրացիայի խնդիրներին։ Կուսակցություններին հաջողվել է պայմանավորվել Գերմանիա մուտք գործողներին սահմանին կանգնեցնելու շուրջ, նույնիսկ եթե նրանք ապաստան տրամադրելու խնդրագիր են ներկայացրել։ Երկու տարով կդադարեցվի ընտանիքների վերամիավորումը, կդադարեցվեն փախստականներին կամավոր ընդունելու ծրագրերը, իսկ արտաքսման համար անվտանգ երկրների ցուցակը կընդլայնվի։ Բացի այդ, հնարավոր կդառնա հանցագործների արտաքսումն Աֆղանստան և Սիրիա։ Կուժեղացվի վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին:

Գերմանիայի հաջորդ հավանական կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Ֆրիդրիխ Մերցն ապրիլի 9-ին Բունդեսթագում կայացած մամուլի ասուլիսում իր ելույթի մի մասը նույնպես նվիրել է միգրացիային։ Նա խոստացել է «զգալի չափով վերջ դնել անօրինական միգրացիային»՝ հաստատելով խիստ սահմանային հսկողություն և այն անձանց հայրենադարձելու արշավ, որոնք երկրում են գտնվում առանց օրինական հիմքերի:

Իսկ ԳՍԴԿ-ի ղեկավար Լարս Կլինբայլը հայտարարել է, որ «ապաստանի հիմնարար իրավունքը մնում է անձեռնմխելի», իսկ Գերմանիան «մնում է ներգաղթի երկիր»։ Միաժամանակ, նրա խոսքով, նոր կառավարությունը մտադիր է կարգուկանոն հաստատել և ուժեղացնել վերահսկողությունն այս ոլորտում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ