«Միջակ կատակերգուն» համոզել է ԱՄՆ–ին 350 մլրդ ծախսել ՌԴ–ի դեմ անհույս պատերազմի վրա․ Թրամփ
Հոկտեմբերի 15, 2025

«Միջակ կատակերգուն» համոզել է ԱՄՆ–ին 350 մլրդ ծախսել ՌԴ–ի դեմ անհույս պատերազմի վրա․ Թրամփ

By Փետրվարի 20, 2025 125

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «համեստ հաջողության հասած կատակերգու», որը ԱՄՆ-ին համոզել է 350 միլիարդ դոլար հատկացնել մի պատերազմի համար, որում նա չի կարող հաղթել, և որը երբեք չպետք է սկսվեր: Այս մասին Թրամփը գրել է Truth սոցցանցում, փոխանցում է Russian Mirror-ը։

«ԱՄՆ-ն 200 միլիարդով ավելի շատ է ծախսել, քան Եվրոպան, բայց Եվրոպայի փողերը երաշխավորված են, այնինչ ԱՄՆ-ն ոչինչ հետ չի ստանա»,-հայտարարել է նա:

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության Զելենսկին երբեք չի կարողանա հաշտություն կնքել Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով, որ Ուկրաինան ավերված է, իսկ միլիոնավոր մարդիկ անիմաստ են զոհվել:

Թրամփը կրկնել է Ուկրաինայի առաջնորդի չափազանց ցածր վարկանիշի մասին իր հայտարարությունը:

«Նա հրաժարվում է ընտրություններից, շատ ցածր վարկանիշ ունի ուկրաինական հարցումներում, և միակ բանը, որ նրա մոտ լավ է ստացվում, Բայդենի վրա «ջութակի պես նվագելն է»։ Բռնապետ՝ առանց ընտրությունների, Զելենսկին լավ կանի՝ արագ շարժվի, հակառակ դեպքում նրա երկրից բան չի մնա»,-գրել է Թրամփը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, քան ԱՄՆ-ի համար, քանի որ «ԱՄՆ–ն մեծ, գեղեցիկ օվկիանոս ունի որպես բաժանարար»:

Նշենք, որ Զելենսկին պատասխանել է Թրամփի խոսքերին, որը հայտարարել էր, թե ուկրաինացիների միայն 4 տոկոսն է աջակցում իր նախագահին։ Քաղաքական գործիչն այդ տեղեկություններն անվանել էր «Ռուսաստանից եկող ապատեղեկատվություն և հավաստիացրել. «Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա հենց հիմա ոչ մի կերպ չի ստացվի»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան