Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն է արել և առաջին անգամ մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցությունները
Հոկտեմբերի 15, 2025

Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն է արել և առաջին անգամ մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցությունները

By Փետրվարի 19, 2025 177

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում անցկացված բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և այժմ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքը կվերսկսվի, հաղորդում է ТАСС-ը։ Նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահագներն առաջին քայլերն են արել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևն իրեն նույնիսկ արգելել է բանակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ իրենց համար բավական չէ պարզապես հանդիպել Թրամփի հետ, անհրաժեշտ է մշակել ամենակարևոր, ներառյալ՝ Ուկրաինայի առնչությամբ հարցերը:

Պուտինը ասել է նաև, որ պատրաստ չէ ասել, թե երբ կարող է տեղի ունենալ իր հանդիպումը Թրամփի հետ։

Թրամփը խոստացել է արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը, սակայն նախագահի պաշտոնում տեղեկություն ստանալով՝ փոխել է դիրքորոշումը, ինչը բնական է, պարզաբանել է ՌԴ նախագահը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025 18:48

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան