Ուկրաինայի՝ նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին վերադարձը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցությունն անիրատեսական են. Պենտագոնի ղեկավար
Հոկտեմբերի 15, 2025

Ուկրաինայի՝ նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին վերադարձը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցությունն անիրատեսական են. Պենտագոնի ղեկավար

By Փետրվարի 13, 2025 152

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է, գրում է Reuters-ը:

«Մենք էլ ձեզ նման ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա: Բայց պետք է սկսենք ընդունել, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է: Այդ պատրանքային նպատակը հետապնդելը միայն կերկարաձգի պատերազմը և ավելի շատ տառապանք կբերի», - ասել է նա:

Հեգսեթն այս մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Ուկրաինայի ռազմական դաշնակիցների հանդիպման ժամանակ:  Ուկրաինայի վերաբերյալ նրա խոսքերը կտրուկ տարբերվում են Ջո Բայդենի վարչակազմի և Ուկրաինայի շատ մերձավոր դաշնակիցների դիրքորոշումից առ այն, որ նրանք կաջակցեն Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ միևնույն ժամանակ ընդգծելով տարածքային ամբողջականության կարևորությունը:

Հեգսեթի մեկնաբանությունները ենթադրում են, որ Կիևը պետք է հրաժարվի իր հիմնական պատերազմական նպատակներից՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձից և ապագա հարձակումներից պաշտպանվելու նպատակով ՆԱՏՕ-ին անդամակցելուց:

«ԱՄՆ-ն չի հավատում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է լինել բանակցային գործընթացի միջոցով կարգավորման իրատեսական արդյունք: Փոխարենը ցանկացած անվտանգության երաշխիքի հետևում պետք է կանգնած լինեն եվրոպական և ոչ եվրոպական ունակ զորքերը», - ընդգծել է նա:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ցանկացած կայուն խաղաղություն պետք է ներառի «անվտանգության ամուր երաշխիքներ՝ ապահովելու, որ պատերազմը նորից չի սկսվի»: Բայց Հեգսեթը նշել է, որ ամերիկյան զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայում՝ որպես այդպիսի երաշխիքների մաս. փոխարենը, անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն «ունակ եվրոպական և ոչ եվրոպական զորքերը»։

«Եթե այդ զորքերը որպես խաղաղապահներ տեղակայվեն Ուկրաինայում ցանկացած պահի, ապա դրանք պետք է տեղակայվեն որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաքելության մաս և դրանց վրա չպետք է տարածվի 5-րդ հոդվածը», - ասել է նա՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի կանոնադրության փոխադարձ պաշտպանության դրույթը։

Reuters-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը 2014-ի մարտին Ուկրաինայի Ղրիմ սևծովյան թերակղզին ներառել է իր կազմում, այնուհետև Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում աջակցել է ռուսամետ անջատողականներին Ուկրաինայի դեմ զինված ապստամբության ժամանակ: Ներկայումս Մոսկվան վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը, հիմնականում՝ արևելքում և հարավում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան