Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է ՔՊ-ի բարեգործական միջոցառման մասին նյութերը
Հոկտեմբերի 30, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է ՔՊ-ի բարեգործական միջոցառման մասին նյութերը

By Հոկտեմբերի 29, 2025 18

Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

 

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից մեկ օր առաջ Վաղարշապատ համայնքի Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ» քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։ ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ:

Նվերները փոխանցողների թվում նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու է եղել (հարթակում կանգնելու միջոցով)։ Նշվածը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը: 

Էջմիածնում արձանագրվել են նաև ՔՊ-ի քարոզարշավին կոմունալ (կամ բարեկարգման ստորաբաժանման) ծառայողների առերևույթ ներգրավում նրանց աշխատանքային ժամին (աշխատանքային պարտականությունների կատարման փոխարեն): Ընդ որում` հրապարակումից կարելի է ենթադրել, որ կոմունալ ծառայության աշխատակիցները դա անում են վերադասի ցուցումով, համայնքային տեխնիկայի օգտագործմամբ, իսկ պաստառը փակցնում են արգելված վայրում:

Նշվածը ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի ենթադրյալ խախտում է, քանի որ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում (որին միացվել է նաև Խոյ համայնքը) տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի