Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ
Հոկտեմբերի 30, 2025

Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ

By Հոկտեմբերի 29, 2025 21

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Գրագսման» ՍՊԸ-ում: 
 
Պարզվել է, որ ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ: 
 
Դուրս գալիս կոտրել են նաև գույքը: 
 
Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի