Մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք, դրա համար անընդհատ վրաերթի ենք ենթարկվում. Փաշինյան
Հոկտեմբերի 15, 2025

Մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք, դրա համար անընդհատ վրաերթի ենք ենթարկվում. Փաշինյան

By Սեպտեմբերի 29, 2025 49

Մեր հասարակության մեջ ամեն ինչ հետեւյալ դիտարկյունից է դրվում՝ Ադրբեջանն էս ասեց, մյուսը էն ասեց, երրորդը էն ասեց, ու միշտ գործնականում տեսադաշտից դուրս է թողնվում ամենակարեւոր հարցը՝ իսկ մենք ի՞նչ ենք ասում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք երկար խոսել ենք Հայաստանի սուբյեկտայնացման մասին, որ Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, ոչ թե օբյեկտ։ Դա նրանից է, որ մեզ երբեք չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք ասում, միշտ հետաքրքրել է, թե ուրիշներն ինչ են ասում։ Մեզ համար կարևորն այն է, թե մենք ինչ ենք ասում և մենք մեր դիրքորոշումները ինչքանով ենք համապատասխանեցնում միջազգային երթեւեկությանը և միջազգային երթեւեկության կանոններին»,– հայտարարեց Փաշինյանը։

 

Անդրադառնալով խոսույթին, որ Հայաստանը այլոց պահանջներն է կատարում, վարչապետն ասաց. «Հայաստանը ոչ մեկի պահանջը չի կատարում։ Մեր պատմության մեջ եղել են իրավիճակներ, երբ մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում ու դրա արդյունքում սկսում ենք ասել, որ անարդար աշխարհ է, թքենք քո ճակատին։ Ու չենք նայում, որ կարո՞ղ է դա նրանից է, որ մենք մայրուղու երթեւեկելի մասում ենք կանգնած։ Մենք պետք է փողոցն անցնենք ոչ թե այնտեղից, որտեղից պատահի, այլ հետիոտնային անցումով։  Դա կարող է մեկնաբանվել, որ այս կամ այն վարորդը սպառնաց մեզ և մենք այնքան թուլամորթ ու անկամ պետություն ենք, որ սկսել ենք հետիոտնային անցումով անցնել, սովորել երթեւեկության կանոնները։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան