2024թ.–ի ընթացքում ամենաշատ հանցագործությունները Երեւանից հետո գրանցվել են Արմավիրի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք՝ ուսումնասիրելով Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք հրապարակվել են օրեր առաջ։
Այսպիսով, Արմավիրում նախորդ տարի գրանցվել է 3464 հանցագործություն, որից 457–ը՝ ծանր, 88–ը՝ առանձնապես ծանր։
Համեմատության համար նշենք, որ Արարատում նշված ժամանակահատվածում գրանցվել է 2696 հանցագործություն, Շիրակում՝ 2802, Լոռիում՝ 2821։ Արմավիրին «մոտ» է Կոտայքի մարզը՝ 3310 դեպքով, սակայն, այստեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 35 է։