Արարատում 4 հոգի մտել են Չինաստանի քաղաքացիների տուն ու այնտեղից հափշտակել 40 հազար դոլար
Հոկտեմբերի 15, 2025

Արարատում 4 հոգի մտել են Չինաստանի քաղաքացիների տուն ու այնտեղից հափշտակել 40 հազար դոլար

By Սեպտեմբերի 25, 2025 89

Երեկ՝ սեպտեմբեի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել: 
 
Դեպքի վայր են ժամանել Արարատի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի այցելել են Նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ, թակել են դուռը և երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել ննջասենյակում պահվող 40 հազար դոլար, ապա դիմել փախուստի: 
 
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը՝ ընդդիմության հանրահավաքին նրա մասնակցության պատճառով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ․ Գալուզին

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ