Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 3 տեղակալ վերանշանակվել է, 1-ը՝ ազատվել զբաղեցրած պաշտոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումները հրապարակվել են Էլեկտրոնային կառավարման հարթակում։
Վարչապետի որոշումներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը վերանշանակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:
Մեկ այլ որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: