ՌԴ-ում ՀՀ դեսպանը բացառել է Բորիս Ավագյանի սպանության վարկածը
Հոկտեմբերի 15, 2025

ՌԴ-ում ՀՀ դեսպանը բացառել է Բորիս Ավագյանի սպանության վարկածը

By Սեպտեմբերի 24, 2025 86

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել է գործարար, ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի սպանության վարկածը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նա նախօրեին փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից։ Նախնական տեղեկություններով՝ Ավագյանն ինքնասպան է եղել։

«Բացառված է նման բան: Իր զարկերակը կտրել է` «վեննաներն» է կտրել, փակ դռան հետևում: Անկեղծ ասած, հիմա տրամադրություն չունեմ, չեմ ուզում այլ բաներ խոսել մինչև պատկան մարմինների խոսելը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Արսենյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի շենքում հայտնվել՝ Արսենյանը նշել է, որ մուտքն ազատ է, և ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, օրինակ, հյուպատոսական ծառայություններ ստանալու համար կամ այլ հարցերով։ Հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք:

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Ավագյանն «իր ոտքով, ազատ կամքով է եկել հյուպատոսարան»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան