Իտալիայում մասշտաբային բողոքի ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն Գազայի։
Միլանում մարդիկ քարեր են նետում անվտանգության ուժերի վրա։ Ի պատասխան՝ ոստիկանությունը օգտագործում է ծխային ռումբեր և ջրցան մեքենաներ, հաղորդում է ANSA-ն։ Բոլոնիայում հարյուրավոր մարդիկ փակել են փողոցները։ Ակնկալվում է, որ բողոքի ցույցերը կավարտվեն այսօր երեկոյան։
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտնել է, որ Պաղեստինի աջակցության գործադուլը վերածվել է անկարգությունների։
«Ցնցող կադրեր։ Սա գործադուլ չէ, սա բռնություն է. բախումներ և հարձակումներ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, կայարանների գրավում և պաշարում, երկաթգծերի վրա նետված քարեր, հազարավոր աշխատողներ հայտնվել են ծուղակում և զայրացած են։ Նրանք ձախակողմյան «խաղաղասերներ» են»,- գրել է նա սոցիալական ցանցերում։